Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրության հուսախաբությունը երկրորդական գործոն է

Հանրության հուսախաբությունը երկրորդական գործոն է
28.11.2013 | 18:09

Ի՞նչ կունենանք Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո, ի՞նչ է շահելու Հայաստանն այդ գագաթնաժողովից:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Եվրամիության ասոցացման գործընթացը մի գործիք է, որով Արևմուտքը ցանկանում է ճնշել ՌԴ-ին որոշակի պայմանավորվածությունների դաշտ բերելու նպատակով:

«Պայմանավորվածությունները պարտադիր չէ, որ վերաբերեն չորս երկրներին՝ ՈՒկրաինային, Հայաստանին, Վրաստանին ու Մոլդովային: Նրանք կարող են լինել շատ տարբեր և վերաբերեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին, նավթագազային հանգույցներին, Չինաստանի հարցերին կամ դոլարին` որպես միջազգային առևտրի կարևոր դրամային միավորի, որից հրաժարվելու մասին Ռուսաստանը բազմիցս է ակնարկել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք՝ ՌԴ-ն և Արևմուտքը, գտնում են որոշակի համաձայնության եզրեր: Ես դրանով եմ բացատրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի գլխավոր երկրների բավականին զուսպ վերաբերմունքը ՀՀ-ի և ՈՒկրաինայի որոշումներին: Այնպես որ, չորս երկրները հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը, իսկ հասարակության հուսախաբությունը երկրորդական գործոն է միջազգային խաղերում»,- կարծում է Ստեփան Դանիելյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ